Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել է G8-ի վերականգնումը

Ջենտիլիոնին Մերկելի հետ քննարկել է G8-ի վերականգնումը
19.01.2017 | 21:22

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնման հնարավորությունը՝ փոխանցում է Corriere Della Sera-ն: Առաջարկությունն իրոք գտնվում է «սեղանի վրա», սակայն Գերմանիայի ղեկավարությունը խիստ բացասաբար է վերաբերվում այս գաղափարին:

«ՈՒկրաինայում իրադրությունը մնում է շատ լարված: Վլադիմիր Պուտինին հրավիրելը կնշանակեր Ղրիմում կատարվածի և ազդեցության ոլորտների սահմանազատման տրամաբանության ընդունում»,- պարզաբանել է անունը չնշված գերմանացի մի պաշտոնյա:
Հունվարի 12-ին Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հնարավոր է համարել Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի վերականգնումը:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ