Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում վերջին ասուլիսում հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում ձգտել է կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ՝ փոխանցում է BBC-ին:
«Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են ԱՄՆ-ի և ողջ աշխարհի շահերին»,- ասել է Օբաման: Նա Ռուսաստանին մեղադրել է միջուկային զենքի հետագա կրճատման շուրջ բանակցություններ վարել չցանկանալու մեջ և հայտարարել է, որ 2012-ին նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադառնալուց հետո Ռուսաստանում ուժեղացել է հակաամերիկյան հռետորաբանությունը:
Օբամայի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են նախ և առաջ ՈՒկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգությունների պատճառով, և չեղարկումը պետք է կապվի հարևան երկրում ՌԴ-ի գործողությունների հետ: