Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: