ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2020-ին իր ապագա արշավի համար կարգախոս է գտել՝ «Պահպանենք մեծ Ամերիկան» (Keep America Great!): The Washington Post-ին տված հարցազրույցում նա ասել է.
«Վստահ եմ, որ մենք այդպիսին կլինենք, դա շշմեցուցիչ կլինի: Դա միակ պատճառն է, որով ձեզ հետ կիսվում եմ»: Նա հարցազրույցի ժամանակ իր իրավաբանին խնդրել է նոր կարգախոսը գրանցել արտոնագրային գերատեսչությունում: