Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սի Ցզինպինը կողմ է ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններին և ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությանը

Սի Ցզինպինը կողմ է ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններին և ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությանը
19.01.2017 | 21:34

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը ձգտելու է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր ռեժիմի կառուցման և Ռուսաստանի հետ համակողմանի ռազմավարական համագործակցության: Նրա հայտարարությունը հնչել է Ժնևի Ազգերի պալատում, որտեղ կայացել է բարձր մակարդակի հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Փիտեր Թոմփսոնի մասնակցությամբ:

«Չինաստանը ձգտելու է ստեղծել խոշոր տերությունների հետ հարաբերությունների շրջանակներ, որոնք բնորոշվեն ընդհանուր կայունությամբ և հավասարակշռված աճով»,- նշել է նա: ՉԺՀ նախագահի խոսքով՝ Պեկինը Մոսկվայի հետ կպահպանի «համապարփակ ռազմավարական գործընկերության և համակարգման» հարաբերություններ, ԱՄՆ-ի հետ «կձգտի կառուցել հարաբերությունների նոր մոդել», Եվրոպայի հետ կիրականացվի գործընկերություն «հանուն խաղաղության, աճի, բարենորոգումների», իսկ ԲՌԻԿՍ-ի պետությունների հետ՝ «միասնության և համագործակցության հարաբերություններ»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ