ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կկատարի ուրբաթ տեղական ժամանակով ժամը 12:00-ից մինչև Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված թեկնածուի հաստատումը:
Պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի հրաժեշտ է տվել աշխատակիցներին: Շենոնը հինգշաբթի կարճատև հանդիպում է անցկացրել պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնին հավակնող Ռեքս Թիլերսոնի հետ, զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում: Պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունը Սենատը կարող է քննարկել հունվարի 23-ին: