Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայում մարտի են գնում կանայք

Թուրքիայում մարտի են գնում կանայք
20.01.2017 | 17:29

Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորները ծեծկռտուք են սարքել: Միջադեպի պատճառ է դարձել անկախ պատգամավոր Այլին Նազլիաքի բողոքի ակցիան՝ նա ձեռնաշղթաներով իրեն ամրացրել է խորհրդարանի ամբիոնին՝ բողոքելով կառավարման նախագահական ձևին անցում նախատեսող բարեփոխումների դեմ և փորձել է խափանել բարեփոխումների փաթեթի քննարկումը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նրա գործընկերները փորձել են պատգամավորին համոզել՝ դադարեցնել բողոքը:


Այլինին պաշտպանել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները: Արդյունքում կին պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: Կանայք սկսել են հրել ու հարվածել իրար: Նազլիաքին հեռացվել է դահլիճից:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ