Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շերը, Ջուլիանա Մուրը, Ալեք Բոլդուինը՝ Թրամփի դեմ բողոքի ակցիային

Շերը, Ջուլիանա Մուրը, Ալեք Բոլդուինը՝ Թրամփի դեմ բողոքի ակցիային
20.01.2017 | 17:30

Հունվարի 19-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ մասնակցել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային։ Reuters-ը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներից են եղել հայտնի դերասաններ, արվեստի գործիչներ։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել Trump International Hotel and Tower հյուրանոցի առջև։ Ելույթ են ունեցել Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն և Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

«Թրամփը կարծում է, որ մենք հանձնվել ենք, բայց այդպես չէ: Այսօր բոլորս միասին ենք, և Ամերիկան փրկելու հույս ունենք այն խայտառակությունից, որում հայտնվել է»,- ամբիոնից հայտարարել է Շերը։

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ