Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին:
Անկարայում Մերկելի հանդիպումների օրակարգում են լինելու փախստականների ճգնաժամի լուծումը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական հարցեր: Գերմանիայի կանցլերը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: