Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է լրացվի այլընտրանքային տարբերակներով։ «Մենք մարդկանցից ոչինչ չենք թաքցնում, կարծում եմ՝ պետք չէ։ Աղետ չէ, բայց Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատումները պետք է փոխարինվեն այլընտրանքային տարբերակներով»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Բելտա» գործակալությունը։
Ռուսաստանը մտադիր է կրճատել Բելառուս արտահանվող նավթային պաշարները՝ առաջին եռամսյակում 4,5 միլիոն տոննայից հասցնելով 4 միլիոնի։ Այս որոշումն ընդունվել է, երբ կողմերին չի հաջողվել մինչև անցած տարեվերջ լուծել Մինսկի գազային պարտքի մարման շուրջ տարաձայնությունները։