Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նախագահ Օբամայի վերջին հեռախոսազրույցը Մերկելի հետ էր

Նախագահ Օբամայի վերջին հեռախոսազրույցը Մերկելի հետ էր
21.01.2017 | 12:34

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին աշխատանքային օրը Բարաք Օբաման, կնոջ՝ Միշել Օբամայի հետ, հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ամուսնու՝ Իոախիմ Զաուերոյի հետ: Օբաման Մերկելին շնորհակալություն է հայտնել բարեկամության, Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նա Գերմանիայի կանցլերին անվանել է անդրդվելի և հուսալի միջազգային գործընկեր, ում հետ աշխատել է իր նախագահության ութ տարիների ընթացքում:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ