Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բելառուսի դատախազությունը որոշել է բավարարել Լապշինի արտահանձնելու Ադրբեջանի խնդրանքը

Բելառուսի դատախազությունը որոշել է բավարարել Լապշինի արտահանձնելու Ադրբեջանի խնդրանքը
21.01.2017 | 12:49

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով պատասխանատվության ենթարկելու համար՝ հաղորդել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ տասնօրյա ժամկետում։


Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Նրանց հաջողվել է քաղվածք կատարել որոշումից, որը կցված է Արա Զոհրաբյանի հաղորդագրությանը:
«Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»,- ասված է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի հաղորդագրությունում:


Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերի 14-ին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, Լեռնային Ղարաբաղ այցելելու և Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու համար:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ