ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից րոպեներ անց առաջին օրենքը ստորագրեց՝ պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսը նշանակվեց պաշտպանության նախարար: Կոնգրեսի ընդունած օրենքը վերացնում է օրենսդրական պահանջը, որ զինվորականը քաղաքացիական պաշտոնի անցնելուց առաջ զինվորական ծառայությունը պետք է յոթ տարի առաջ թողած լիներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Մատիսին դեռ պետք է հաստատի Սենատը: Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտնել է, որ Թրամփը այլ փաստաթղթեր է ստորագրել, որոնց թվում են մի քանի նշանակումներ իր վարչակազմում և հայրենասիրության ազգային օրվա հայտարարություն: