Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աշխարհի առաջնորդները Թրամփի հետ համագործակցության հույս են հայտնում

Աշխարհի առաջնորդները Թրամփի հետ համագործակցության հույս են հայտնում
21.01.2017 | 17:04

Աշխարհի առաջնորդները շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով Թրամփը հասկանում է ՆԱՏՕ-ի կարևորությունը, «չնայած արևմտյան բազմամյա ռազմական կառույցին ուղղված քննադատությանը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը շնորհավորելով Թրամփին՝ նշել է, որ ՆԱՏՕ-ի «հզորությունը նույնքան լավ է ԱՄՆ-ի համար, որքան Եվրոպայի»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լավատեսորեն են արտահայտվել Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր անել Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ Թրամփը պետք է առաջնորդվի բարոյականության սկզբունքներով՝ ԱՄՆ-ի նախագահին կոչ անելով պաշտոնավարման ընթացքում հոգ տանել աղքատների և անօթևանների մասին:


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին «Թվիթեր»-ում շնորհավորական գրառումներ են կատարել և Թրամփի վարչակազմի հետ համագործակցության հույս հայտնել:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ