Հալեպի պատմական շրջանի 60 տոկոսը լրջորեն վնասվել է, քաղաքի մեկ երրորդը ամբողջությամբ ավերված է՝ հայտարարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ վկայակոչելով կազմակերպության փորձագետների՝ Սիրիայում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության գնահատմամբ, հատկապես տուժել է Հալեպի հայտնի Ցիտադելը, որը կառուցվել է 10-րդ դարում: Քաղաքը հիմնականում տուժել է վերջին ամիսների ռմբակոծություններից:
Վերջին չորս տարվա ընթացքում Հալեպը կռվախնձոր էր դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքի և զինված ընդդիմության միջև: Դեկտեմբերից քաղաքն անցել է կառավարական բանակի վերահսկողության տակ: