ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը ամիսներ կտևի, այլ ոչ թե շաբաթներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Դա տեղի չի ունենա առաջիկա շաբաթներին, եկեք ավելի լավ է հուսանք, որ այդ հանդիպումը տեղի ունենա մոտական ամիսներին»,- նշել է Պեսկովը՝ հավելելով. «Չեմ կասկածում, որ Պուտինը հանդիպմանը պատրաստ կլինի»: