Վիեննայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա քաղաքացու, որ ահաբեկչական հարձակում էր ծրագրել: «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
Հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալվածն իսլամիստական հայացքների կրող է, նրա գործողությունները «ջիհադիստական դրդապատճառներ» ունեն: «Այդ անձի մասին մեզ տեղեկացրել են արտասահմանյան երկրների հետախուզական ծառայությունները»,- ասել է Ավստրիայի ՆԳ նախարարը: