Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գամբիայի նախագահը որոշել է հրաժարվել

Գամբիայի նախագահը որոշել է հրաժարվել
22.01.2017 | 09:56

Գամբիայի նախագահի պաշտոնը 20 տարի զբաղեցրած Յախյա Ջամեն հայտարարել է, որ հրաժարվում է իշխանության համար պայքարից և պաշտոնը զիջում է ընտրություններում հաղթած Ադամ Բարոուին, փոխանցում է BBC-ին: Հայտարարությունը հետևել է Գվինեայի և Մավրիտանիայի նախագահների հետ երկրարատև բանակցություններին, որոնք Գամբիայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու միջնորդ են դարձել:

Հեռուստաեթերում Ջամեն հայտարարել է, որ Գամբիայում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի: Պաշտոնը լքելուց Ջամեի հրաժարվելը հարևան Սենեգալից Գամբիա ռազմական ներխուժման առիթ է դարձել, սակայն ուրբաթ առավոտյան գործողությունը կանգնեցվել է և որոշվել է բանակցությունները շարունակել:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ