Սիրիական կարգավորման մեջ որպես կարևոր խաղացող Իրանի դիրքորոշումը բարդացնում է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը ԱՄՆ վարչակազմի հնարավոր մասնակցության հարցը՝ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սիրիական զինված ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների միասնական պատվիրակության մասնակցությամբ հանդիպումն Աստանայում ծրագրված է հունվարի 23-ին։ Հանդիպման են հրավիրված նաև Թրամփի վարչակազմի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
«Միանշանակ, մենք կողջունեինք ԱՄՆ-ի մասնակցությունը: Իրավիճակը շատ բարդ է, կա Իրանը՝ կարևոր դերակատար սիրիական հարցում, և իրանցիները չեն ողջունում ԱՄՆ-ին։ Դա շատ բարդ հարց է շատ զգույշ խաղի համար»,- նշել է Պեսկովը։ Սիրիայի հարցով Աստանայի հանդիպումը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։