Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի դեմքի արտահայտությունը համացանցում մեմ է դարձել: USAToday-ը հայտնում է, որ մեմը տարածվում է #NeverTrump հեշթեգով: Բարաք և Միշել Օբամաների ու Դոնալդ և Մելանյա Թրամփների հանդիպման ժամանակ Միշելը դժվարությամբ էր զսպում քամահրանքը: Շատ օգտատերերի դա դուր է եկել, ոմանք խոստովանել են, որ կիսում են նրա հույզերը։