Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը պաշտոնից ազատել է աշխարհի բոլոր երկրներում ԱՄՆ դեսպաններին

Թրամփը պաշտոնից ազատել է աշխարհի բոլոր երկրներում ԱՄՆ դեսպաններին
22.01.2017 | 19:05

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց օտար պետություններում ամերիկյան դեսպաններն ազատվել են աշխատանքից, դիվանագետներին փոխարինելու համար այլ թեկնածուներ առայժն չկան՝ գրում է The Independent-ը: Թրամփը պահանջել է, որ Բարաք Օբամայի նշանակած բոլոր դեսպանները մինչև հունվարի 20-ի կեսօր լքեն դիվանագիտական առաքելությունը: Ավելի վաղ անցումային թիմը հայտարարել էր, որ ոչ ոքի արտոնություն չի տրվելու, նույնիսկ փոքր երեխաներ ունեցող դեսպաններին:

Նոր վարչակազմի գալու հետ դեսպանների պաշտոնաթողությունն ընդունված պրակտիկա է, արտասովոր է, սակայն, որ չկան թեկնածուներ, որ կփոխարինեն նրանց: Աշխարհի 80 երկրներում ԱՄՆ-ն միանգամից ազատել է բոլոր դեսպաններին: ԱՄՆ-ն կարող է երկար ժամանակ դեսպաններ չունենալ՝ հաշվի առնելով, որ Սենատում դեսպանների նշանակումը երկարատև գործընթաց է:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ