Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Fitch-ը հաստատել է Հայաստանի B+ վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ

Fitch-ը հաստատել է Հայաստանի B+ վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
22.01.2017 | 19:06

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ՝ գրում է Reuters-ը: Կորպորատիվ արժեթղթերի դիվիդենդների հասանելիության ռիսկայնության վարկանիշը հաստատվել է BB- մակարդակում, իսկ արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ IDR-ը՝ B մակարդակում:

2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Fitch-ը տնտեսական քաղաքականության մեջ զգալի փոփոխություններ չի կանխատեսում: Վարկանիշի հիմքում վստահություն ներշնչող դրամավարկային քաղաքականությունն ու պետական պարտքի երկար ժամկետներն են: Բացասական գործոններն են բարձր արտաքին պարտքը և բյուջեի դեֆիցիտը, բանկային հատվածում դոլարայնացման բարձր մակարդակը, հարևան երկրների հետ խնդիրները:
Երկրի տնտեսական աճի տեմպերը դանդաղել են. տարվա արդյունքներով Fitch-ը 0,8%-ի չափով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում՝ ցածր ներքին պահանջարկի, այդ թվում՝ դրամական փոխանցումների անկման պատճառով: Ռուսաստանում տնտեսության վերականգնման շնորհիվ՝ 2017-2018-ին աճի վերականգնում է ակնկալվում նաև Հայաստանում՝ 2,1% և 3,1%: Աճին կօգնի նաև հումքային գների վերականգնումը: Տնտեսական աճի համար ռիսկեր է ստեղծում 2017-ին բյուջետային ծախսերի կոնսոլիդացիան:

Նպատակը պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 2,8%-ի չափով կրճատումն է: Fitch-ի տվյալներով՝ 2016-ին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է ՀՆԱ-ի 56,8%-ը (B խմբի երկրների միջին ցուցանիշին մոտ): Կառավարության պարտքը բարձր արժութային ռիսկ ունի, քանի որ 80 %-ն արտարժույթով է: Ռիսկերը մեղմացնում է պարտքերի երկարաժամկետ լինելը:
Նոյեմբերին գնաճը բացասական է մնացել, բայց 2017-18-ին պետք է հասնի ԿԲ-ի թիրախային ցուցանիշին՝ 4 %-ի:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ