Իրանական պատվիրակության ներկայացուցիչները` փոխարտգործախարար Հուսեյն Անսարիի գլխավորությամբ, որ Աստանա են ժամանել մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին, ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Ռուսաստանի և Թուրքիայի իրենց գործընկերների հետ: Նրանք կարծիքներ են փոխանակել նախ թուրքական, ապա ռուսական կողմերի հետ: Իրանի ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ երկիրը հետագայում ևս հավատարիմ կմնա Սիրիայի տարածքային ամբողջականության պայմանավորվածություններին:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցին նվիրված բանակցությունները կսկսվեն հունվարի 23-ին: Ակնկալվում է, որ Աստանայում բանակցություններին կմասնակցեն Սիրիայի իշխանության և զինված ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները:
Մասնակից կողմերի վերջնական կազմը չի հայտարարվել: