ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել է Կենտրոնական հետախուզական վարչություն և իր ելույթում երկրի հատուկ ծառայությունների գլխավոր խնդիրը համարել միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Նա հույս է հայտնել, որ Սենատը կհաստատի Մայք Պոմպեոյի թեկնածությունը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում։
Դեմոկրատներին Կոնգրեսում հաջողվել է հետաձգել հարցի քննարկումը մինչև երկուշաբթի։ Հանրապետականները դատապարտել են նախաձեռնությունը, որի հետևանքով ԿՀՎ-ն հանգստյան օրերին մնացել է առանց ղեկավարի։