Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը նախագահի թեկնածու է ընտրում

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը նախագահի թեկնածու է ընտրում
23.01.2017 | 12:40

Ֆրանսիայում անցկացվում է սոցիալիստական կուսակցության նախնական ընտրությունների առաջին փուլը, որը կհստակեցնի՝ ովքեր են առաջադրվելու գարնանը սպասվող նախագահական ընտրություններում։ Նախնական ընտրություններին մասնակցում է վեց թեկնածու: Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի ընտրություններին՝ ցածր վարկանիշի պատճառով։


Անցած տարեվերջին հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ նախագահին աջակցում է ֆրանսիացիների չորս տոկոսը։ Հարցումների արդյունքներով՝ սոցիալիստական կուսակցությունը քիչ հնարավորություններ ունի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար։ Փորձագետների կարծիքով Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու են աջ կենտրոնամետ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը և աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը։

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ