Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դալայ լաման հուսով է, որ Թրամփը ու Պուտինը կհամագործակցեն հանուն խաղաղության

Դալայ լաման հուսով է, որ Թրամփը ու Պուտինը կհամագործակցեն հանուն խաղաղության
23.01.2017 | 12:45

Դալայ լաման հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմիավորեն ջանքերը հանուն աշխարհում խաղաղության հաստատման։ Տիբեթական բուդդայականների արտաքսված առաջնորդը հայտարարել է, որ աշխարհը կարեկցանքի զգացողությամբ օժտված առաջնորդների կարիք ունի։

Անցած տարվա նոյեմբերին Դալայ լաման հայտարարել էր, որ Թրամփի ընտրության հետ կապված մտահոգություններ չունի և հույս ունի հանդիպել նրան, երբ Թրամփը կստանձնի պաշտոնը։ Դալայ լաման հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահների հետ, այդ թվում չորս անգամ՝ Բարաք Օբամայի հետ։ Դալայ լամայի հանդիպումները հարուցում են Պեկինի զայրույթը։ Պեկինը Տիբեթի բուդդայականների առաջնորդին մեղադրում է Տիբեթը Չինաստանից անջատելու փորձերի մեջ։

Մինչդեռ Դալայ լաման բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է տարածաշրջանը որոշակի ինքնուրույնություն ստանա՝ մնալով Չինաստանի կազմում։ 1959-ին Չինաստանի գերիշխանության դեմ ձախողված հեղափոխության փորձից հետո Դալայ լամայի նստավայրը Տիբեթից տեղափոխվել է Հնդկաստանի Դհարմսալա քաղաք։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ