Գամբիայի մայրաքաղաք Բանժուլը սպասում է նոր նախագահին, երբ 22 տարի երկիրը ղեկավարած Յահյա Ջամեհը հայտարարեց, որ պատրաստ է իշխանությունը զիջել ընտրություններում հաղթած Ադամա Բարոյին և հեռանալ, եթե իրեն անվտանգության միջազգային երաշխիքներ տրվեն։
Նախագահ Ադամա Բարոն, մինչդեռ, շարունակում է մնալ հարևան Սենեգալում, որտեղ էլ տեղի է ունեցել նրա երդմնակալության և պաշտոնը ստանձնելու արարողությունը, քանի որ մինչև այս պահը վստահություն չկար, որ Յահյա Ջամեհը կհամաձայնի վայր դնել իշխանական լծակները և կամովին հեռանալ երկրից։