Հունվարի 21-ին Վաշինգտոնում և աշխարհի տարբեր քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել «Կանանց երթի»՝ իրենց բողոքը հայտնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ։
Վաշինգտոնում բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին բաց վարդագույն գլխարկներ։ «Կանանց երթի» մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փողոց է դուրս եկել 500 000 ցուցարար, թեև ցուցարարների իրական թվի մասին անկախ աղբյուրներից տվյալներ առայժմ չկան։ Երթը ընթացել է ոստիկանության և անվտանգության ծառայությունների ուղեկցությամբ և մոտեցել Սպիտակ տանը հարող տարածքին, ոստիկանները մետաղե արգելապատնեշների միջոցով կասեցրել են առաջխաղացումը նախագահական նստավայր։ Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալություններ չեն եղել։