Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վահրամ Բալայան. Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը

Վահրամ Բալայան. Մեզ համար մութ մնաց, թե ինչու Արցախի իշխանություններն ընտրեցին նախագահական մոդելը
23.01.2017 | 12:54

Արցախի ՀՅԴ-ի համար մութ է մնացել, թե ինչու իշխանությունները ի վերջո ընտրեցին կառավարման նախագահական մոդելը:
«Ժամանակի ընթացքում խորհրդարանում իշխանություն ներկայացնող ուժերն այն մոտեցումն ունեին, որ պետք է խորհրդարանական համակարգի անցնել, ինչպես Հայաստանում եղավ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչի հետևանք էր, որ ընտրեցին նախագահական համակարգը, այս հարցը մեզ համար մութ մնաց: Փաստն այն է, որ տեսակետներ են փոխվել, բայց մենք մնացել ենք մեր տեսակետին»՝ ասել է ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը: Արցախցի պատգամավորի խոսքով՝ իրենց համար ընդունելին մնում է խորհրդարանական մոդելը, որը հնարավորություն կտա տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարությունը մեծացնել:

Արցախում Սահմանադրական բարեփոխումներին ի սկզբանե կողմ էր ՀՅԴ-ն: Հենց նրանք նախաձեռնեցին բարեփոխումները և սպասվում էր, որ իշխանությունների կողմից կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը: Փետրվարի 20-ին հանրաքվեի է դրվելու նախագահական համակարգին անցնելու հարցը: Կարծիք կա, որ Բակո Սահակյանն ապահովում է իր հետագա պաշտոնավարումը: Վահրամ Բալայանը համաձայն չէ՝ եթե վերարտադրման խնդիր լիներ, կընտրվեր կառավարման խորհրդարանական համակարգը:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ