Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տագնապած է

Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տագնապած է
23.01.2017 | 12:55

Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել, որում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելով վերջապես ավարտվեց 20-րդ դարը և աշխարհը պետք է պատրաստ լինի անհանգիստ ժամանակների. «Հարցն այն է, թե որ արժեքները գերակա կլինեն 21-րդ դարում, թե ինչպիսին կլինի վաղվա աշխարհը, կմնա բաց։


Ինչպես միշտ, երբ փոխվում է իշխանությունը, կա նոր ղեկավարության հանդեպ անորոշություն, կասկածներ, հարցեր։ Սակայն այսօր շատ բան է դրված խաղաքարտին: Մենք ձգտելու ենք ԱՄՆ նոր վարչակարգի հետ երկխոսության, որ նրան հասցնենք մեր վերաբերմունքը, մեր արժեքներն ու շահերը»։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ