Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարգվելաշվիլին Դոնալդ Թրամփին հրավիրել է Վրաստան

Մարգվելաշվիլին Դոնալդ Թրամփին հրավիրել է Վրաստան
23.01.2017 | 12:56

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար և նրան հրավիրել է Վրաստան.

«ԱՄՆ-ը մշտապես անկախության փարոս է եղել մյուս երկրների համար և գլխավոր հիմքն է աշխարհում խաղաղության ու կայունության համար։ Վրաստանը մշտապես կլինի ԱՄՆ-ի ուժեղ գործընկեր։ Ես հուսով եմ, որ հնարավորություն կունենամ հրավիրել ձեզ Վրաստան ձեզ համար ցանկացած հարմար պահի։ Ես ունեմ մեծ ցանկություն և սպասում եմ մեր ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»։
Վրաստանի նախագահն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել վրացական պետության կառուցման հարցում օգնության համար։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ