ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայում մեկնարկած բանակցությունները պետք է Սիրիայում ճգնաժամի կարգավորման կարևոր փուլ դառնան:
«Սիրիայի հարցով ելնում ենք այն հանգամանքից, որ Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև Աստանայի հանդիպումը պետք է կարևոր քայլ դառնա գրեթե վեց տարի շարունակվող ճգնաժամի կարգավորման ճանապարհին»,- Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանն ասել է Լավրովը: