Մոսկվան չի գայթակղվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների առումով, բայց պատրաստ է նորմալացմանը իրավահավասարության հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչպես արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք անցնելու ճանապարհի մեր մասը, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները նորմալանան:
Դա հնարավոր է անել, անշուշտ, բացառապես իրավահավասարության, միմյանց հարգելու հիման վրա և այդ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա այնտեղ, որտեղ մեր առջև ընդհանուր նպատակներ կան միջազգային ասպարեզում, այնպիսիք, ինչպիսին պայքարն Է ահաբեկչության դեմ»,- ասել է նա: