Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Քլինթոնի դուստրը պաշտպանել է Թրամփի որդուն

Քլինթոնի դուստրը պաշտպանել է Թրամփի որդուն
23.01.2017 | 20:50

Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոքր որդուն՝ Բերոնին: Նա քննադատել է սոցցանցերի օգտատերերին, որ «հարձակվել էին» Բերոնի վրա Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ պահվածքի համար։ «Բերոն Թրամփը, ինչպես բոլոր երեխաները, արժանի են ուղղակի երեխա լինել»,- գրել է Չելսի Քլինթոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

Համացանցում շատ օգտատերեր ծաղրել են 10-ամյա Բերոնին, որը հոր երդմնակալության արարողության ժամանակ հոգնած տեսք է ունեցել, հորանջել է, խաղացել փոքր զարմիկի հետ։ New York Post-ը հիշեցրել է, որ Չելսի Քլինթոնը ևս ծաղրանքի զոհ է դարձել, երբ հայրը նախագահ էր։

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ