Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դեռևս վաղ է գնահատել Թրամփին

Դեռևս վաղ է գնահատել Թրամփին
23.01.2017 | 20:51

Իրանի իշխանությունները դեռևս զերծ են մնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ մեկնաբանություններից, հաղորդում է Associated Press-ը։


Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, դեռևս շատ վաղ է գնահատել նրան և վերլուծել մեկնաբանությունները, դիրքորոշումը և նրա տեսակետի ընդհանուր սկզբունքները: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն իրանական իշխանությունների առաջին արձագանքն է Թրամփի երդմնակալությունից հետո։

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ