Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ ԼՂ հակամարտությունը լուծելու դեպքում

Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ ԼՂ հակամարտությունը լուծելու դեպքում
23.01.2017 | 20:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե կիրառի գործարքներ կնքելու իր վարպետությունը աշխարհի ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար՝ The Washington Times-ում գրում է Caspian Group Holdings ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանին։

Թրամփի և ազգային անվտանգության նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կհանդիսանա, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանո՞ւմ է լինել ԱՄՆ դաշնակից միջազգային հարթակում հակամարտությունների լուծման գործում։ Պուտինն առանցքային դերակատարում ունի այս հակամարտության լուծման մեջ լծակների պատճառով, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա։ «Մոսկվան Հայաստանը համարում է իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպից ծովի տարածաշրջանում: Հայաստանը և Ադրբեջանը պահելով «սառեցված հակամարտության» վիճակում՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ թույլ չտալով Ադրբեջանին բնական գազ արտահանել եվրոպական շուկա, այդպիսով Եվրոպան կախվածության մեջ պահելով ռուսական գազից»,- ասվում է հոդվածում։ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որի խնդիրն է լուծել ԼՂ հակամարտությունը։ Վաշինգտոնը շատ զբաղված է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որ առանցքային դերակատարում ստանձներ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման գործում, իսկ Ռուսաստանը «ոչ միայն բազմիցս սաբոտաժի է ենթարկել հակամարտության լուծման փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այդ երկարատև հակամարտության մեջ»՝ գրում է Սոբհանին և հավելում, որ Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական լուծման միջոցով։

«Խնդիրը, որ դրված է Թրամփի առաջ, Պուտինին համոզելն է ընդունել խաղաղ համաձայնագրի հետևյալ ծրագիրը. առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»»,- ասվում է հոդվածում։ Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Բացի այդ, կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն այս տարածաշրջանում։ Հոդվածագիրն առաջարկում է ստեղծել հաշտեցման հիմնադրամ, որը ներդրումներ կանի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերում։ Սոբհանին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է միայն, որ Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում:


«Պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,- գրում է Սոբհանին: Հեղինակը հիշեցնում է Հոլոքոստ վերապրած Էլի Վիզելի խոսքերը, որ «խաղաղությունն Աստծո պարգևը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր պարգևն է միմյանց»: Հոդվածագիրը վստահ է, որ հանդես գալով որպես ամբողջ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է «խաղաղության պարգևը շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ինքն էլ արժանանալ վաստակած Խաղաղության Նոբելյան մրցանակի»:
Հոդվածի հեղինակն աչքի է ընկնում իր ադրբեջանամետ հրապարակումներով։

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ