Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը արգելում է կառավարությանը սկսել բրեկզիտի գործընթացը: ԵՄ-ից դուրս գալու համար կառավարությունը նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը՝ վճռել է Գերագույն դատարանը: Գերագույն ատյանը աջակցում է Լոնդոնի Բարձր դատարանի՝ անցած տարվա նոյեմբերի որոշմանը, ըստ որի՝ կառավարությունը ԵՄ-ից դուրս գալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար նախ պետք է ստանա խորհրդարանի համաձայնությունը:
Բացի այդ, դատարանը վճռել էր, որ ԵՄ-ից դուրս գալու համար Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է խորհրդակցություններ անցկացնեն Շոտլանդիայի, ՈՒելսի և Հյուսիսային Իռլանդիայի հետ: