Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ըստ Մեդվեդևի՝ 2016-ին ՀՀ-ից ՌԴ ներմուծման 70 տոկոս աճ է գրանցվել

Ըստ Մեդվեդևի՝ 2016-ին ՀՀ-ից ՌԴ ներմուծման 70 տոկոս աճ է գրանցվել
24.01.2017 | 23:31

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր ընդունել է պաշտոնական այցով Մոսկվա ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ Դմիտրի Մեդվեդևը ընդգծել է Հայաստանի հետ ունեցած «հատուկ, դաշնակցային» հարաբերությունների բնույթը և նշել, որ Կարապետյանի այցի հետ կապված նախապատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք էլ ավելի խորացնելու են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով:

«Չնայած միջազգային կոնյունկտուրային՝ էներգակիրների գների փոփոխությանը և մի շարք այլ տնտեսական գործոնների, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կայուն է: Ինչ վերաբերում է Հայաստանից մեր երկիր ներմուծմանը, ձեր արտադրանքի առաքումներին, անցած տարվա ընթացքում մենք ականատես եղանք 70 տոկոս աճի: Դա, իմ գնահատմամբ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և տնտեսական կապերի ամրապնդման հետևանք է»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ կողմերը քննարկելու շատ հարցեր ունեն՝ թե ներդրումային, թե հումանիտար բնույթի:


Հայաստանի վարչապետը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար, շնորհավորել է Մեդվեդևին «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստան է այցելել «խիստ դրական և գործնական տրամադրվածությամբ»: «Դուք գիտեք, որ ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսությունում լայնորեն է ներկայացված: Այնուամենայնիվ, մենք չպետք է այդքանով կանգ առնենք և այսօր կարող ենք քննարկել, թե ինչպես կարելի է ակտիվացնել, նոր թափ հաղորդել մեր համագործակցությանը»,- նշել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. «Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ, և մենք կողջունենք ռուսական կապիտալի մասնակցությունը: Մենք այսօր եկել ենք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ