Սիրիական զինված ընդդիմությունը, որը ներկայացված էր Ղազախստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններում, հունվարի 27-ին հրավիրվել է Մոսկվա՝ հայտնել է ընդդիմության պատվիրակությունից մի աղբյուր: «Մենք, ինչպես նաև մեր գործընկերները, որոնք ներկայացնում են ընդդիմության քաղաքական մասը, հունվարի 27-ին հրավիրվել ենք Մոսկվա»,- ասել է նա:
Ավելի վաղ տարածվել է տեղեկատվություն, որ հունվարի վերջին Մոսկվա կհրավիրվեն ընդդիմության ներկայացուցիչները: Հանդիպումներում խնդրո առարկա կլինի միասնական պատվիրակության ստեղծումը Ժնևի բանակցություններին մասնակցելու համար, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նշանակել Է հունվարի 27-ին: