Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ

ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ
24.01.2017 | 23:38

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայի բանակցություններում պայմանավորվել են Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ: Իրանական պատվիրակության աղբյուրը նշել է. «Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ: Կողմերը շարունակում են քննարկել կոմյունիկեն»:

Սիրիայում զինադադարի ռեժիմի ապահովումն ու ամրապնդումը Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող բանակցությունների գլխավոր խնդիրն է, որոնց մասնակցում են Սիրիայի կառավարության ու ընդդիմության, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջոն Քրոլը հրավիրված է եղել որպես դիտորդ: Երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի եռակողմ մեխանիզմի ստեղծման պլանները տեղ են գտել Աստանայում բանակցությունների վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեի նախագծում:
«Մենք նախատեսում ենք ստեղծել եռակողմ մեխանիզմ, որպեսզի համոզվենք, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը պահպանվում է, և որպեսզի կանխվի ցանկացած սադրանք»,- ընդգծվում է փաստաթղթում, որը ստացել է ТАСС-ի թղթակիցը:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ