Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆրանսիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Ֆրանսիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
24.01.2017 | 23:40

Ֆրանսիական La lettre Diplomatique պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի համագործակցությունը բազմակողմ է և ընդգրկում է բազում ոլորտներ։

Նրա խոսքերով՝ երկու երկրների քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հավելյալ հնարավորություններ է ստեղծում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վրա. «Ադրբեջանում գործում է ավելի քան 50 ֆրանսիական ընկերություն, և նրանց գործունեությունը ծառայում է երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ