ԱՄՆ լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ներգաղթյալների վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը արմատապես փոխող փաստաթղթեր է ստորագրելու, այդ թվում՝ փախստականների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես սահմանափակելու, Սիրիայի, Իրաքի, Իրանի ու մի շարք այլ մահմեդական երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին:
Երեկ Թրամփը Թվիթերում գրել էր. «Ազգային անվտանգության համար վաղը մեծ օր է լինելու»: