Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը այլ պետությունների ղեկավարներից առաջինը կընդունի Մեյին

Թրամփը այլ պետությունների ղեկավարներից առաջինը կընդունի Մեյին
25.01.2017 | 15:50

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը առաջին օտարերկրյա ղեկավարը կլինի, ում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ՈՒրբաթ օրը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հիմնական թեման Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո երկու երկրների միջև առևտուրն է լինելու: Դոնալդ Թրամփը բրեկզիտին աջակցող սակավաթիվ առաջնորդներից է:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ