Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարտին Շուլց. Գերմանիան նոր ղեկավարության կարիք ունի

Մարտին Շուլց. Գերմանիան նոր ղեկավարության կարիք ունի
25.01.2017 | 15:53

Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հաստատվել է ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, անվստահություն է արձանագրել եվրոպական և գերմանական հասարակության շարքերում և խոստացել է հակազդել այդ գործընթացին:

Բեռլինում մամուլի ասուլիսում նա ասել է. «Հասարակության մեջ լուրջ անհանգստություն է տիրում: Մենք ցանկանում ենք նախընտրական պայքարը կազմակերպել այնպես, որ ի վերջո մենք՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այս երկիրը կառավարելու մանդատ ստանանք: Այս դժվարին ժամանակներում երկիրը նոր ղեկավարության կարիք ունի»:


Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու: Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, երբ հեռանա Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Էկոնոմիկայի նախարար կդառնա պետքարտուղար Բրիգիտե Ցյուպրեսը: Բոլոր որոշումները նախագահությունն ընդունել է միաձայն:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ