ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը` Ադրբեջան արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջը բավարարելու վերաբերյալ՝ տեղեկացնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը` հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին։
«Լապշինի բողոքարկումը հասել է Մինսկի քաղաքային դատարան»,- Sputnik-ին հայտնել է քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Նա տեղեկացրել է, որ բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-ին` փակ դատական նիստում: Լապշինին պաշտպանում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբանները: Համաձայն բելառուսական օրենսդրության` նա նաև կարող է բողոք ներկայացնել Բելառուսի Գերագույն դատարան: