Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահը մարտահրավեր է նետում Անգելա Մերկելին

Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահը մարտահրավեր է նետում Անգելա Մերկելին
26.01.2017 | 10:09

Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Շուլցի թեկնածության պաշտոնապես հաստատվելու է հունվարի 29-ին: Գերմանիայում կառավարությունն ու կանցլերը նշանակվում են Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով. խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017 -ի սեպտեմբերին:


Շուլցը մարտահրավեր է նետում կանցլեր Անգելա Մերկելին, որ առաջադրել է իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում: Վերջին հարցումների համաձայն՝ ձայների մեծամասնությունը կարող է ստանալ քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալիստական միությունների պահպանողական բլոկը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ