ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր կեղծիքների շուրջ հետաքննություն պահանջել: «Ես պահանջելու եմ ընդարձակ հետաքննություն սկսել քվեարկության արդյունքներում տեղ գտած կեղծիքների շուրջ»,- իր Թվիթերում գրել է նա:
Թրամփի խոսքերով, հետաքննության արդյունքները ստանալուց հետո Վաշինգտոնը կարող է կատարելագործել քվեարկության գործընթացը: