50 երկիր ցանկություն է հայտնել համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն հաստատելու հարցում շահագրգռություն է հայտնել 50 պետություն»,- ասել է Լավրովը՝ ՌԴ Պետդումայում կառավարության ժամին:
Նա նշել Է, որ դա նպաստում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում Ռուսաստանի ներգրավմանը: