Մալթայի օրդենի մեծ մագիստրոս Մեթյու Ֆեսթինգը հրաժարական է տվել Վատիկանի հետ տարաձայնությունների պատճառով՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Օրդենի ներկայացուցչին: Ֆեսթինգը որոշումը կայացրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցից հետո: Մալթայի օրդենի ղեկավարը սովորաբար ցմահ է ընտրվում:
Մալթայի օրդենը գոյություն ունեցող ասպետական օրդեններից ամենահինն է. հիմնադրվել է 11-րդ դարում: Օրդենը դիվանագիտական հարաբերություններ ունի 105 պետությունների հետ: Նստավայրը Հռոմում է: