«Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը հանդես է եկել եվրոյի գոտուց Ֆրանսիայի դուրս գալու և սեփական արժույթ ստեղծելու օգտին: Europe1 ռադիոկայանի եթերում նա ասել է. «Ես հանդես եմ գալիս տնտեսական հայրենասիրության օգտին, սակայն դրա համար անհրաժեշտ է կասկածի ենթարկել ԵՄ ամբողջ շարք կանոններ»,- ասել է Լե Պենը: Նա հավելել է, որ ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «անհապաղ կսկսի» իրականացնել «չորս ինքնիշխանությունների ծրագիրը»՝ մի շարք բանակցություններ նախաձեռնելով Եվրամիության հետ:
«Ամենից առաջ տարածքային ինքնիշխանությունն է՝ երկիրը միգրանտների հորդումից պաշտպանելու համար, վերանայելով Շենգենյան գոտու համաձայնագիրը: Նաև տնտեսական-բյուջետային և արժութային ինքնիշխանությունն է: Եվ, անշուշտ, օրենսդրական ինքնիշխանությունը»,- ասել է Լե Պենը: Արժութային ինքնիշխանություն նշանակում է Ֆրանսիայի սեփական ազգային արժույթի ստեղծում: Եվրոարժույթի համակարգն ավարտվում է փլուզմամբ,- դա այժմ նշում են առնվազն 140 տնտեսագետներ, որոնցից չորս-հինգը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են: ԵՄ-ի երկրներում եվրոյի սահմանումը հանգեցրել է գների խիստ բարձրացման, գնողունակության անկման: Բայց, նախ և առաջ, եվրոն դարձել է ուժեղ արգելակ՝ նվազեցնելով ԵՄ-ի երկրների արտադրանքի մրցունակությունը»,- ասել է Լե Պենը: